ԵԱ-2014-ի որակավորման առաջին խաղում Հայաստանի Մ-19 տ. հավաքականը կմրցի Ռումինիայի հետ

ԵԱ-2014-ի որակավորման առաջին խաղում Հայաստանի Մ-19 տ. հավաքականը կմրցի Ռումինիայի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականն ընդգրկվել է 2014 թ. Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման փուլի 2-րդ խմբում:

Հայ ֆուտբոլիստների մրցակիցներն են Ռումինիայի, Լեհաստանի և Լիտվայի հավաքականները, իսկ մրցաշարը տեղի կունենա Լեհաստանում:

Արդեն հայտնի են մրցաշարի անցկացման ստույգ ժամկետները և այն քաղաքները, որտեղ տեղի կունենան խաղերը: Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 10-ին Ինովրոցլավ քաղաքում և կմրցի Ռումինիայի հավաքականի հետ:

Երկրորդ տուրում՝ հոկտեմբերի 12-ին, Աբրահամ Խաշմանյանի սաները Տուչոլա քաղաքում կխաղան լեհերի, հետ, իսկ վերջին տուրը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին: Այդ օրը Հայաստանի հավաքականը Տուչոլայում կմրցի Լիտվայի հավաքականի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---