Լիտվայի դեսպանը ՀՀ բնապահպանության նախարարին ներկայացրել է իրականացվող թվինինգային ծրագրերի ընթացքը

Լիտվայի դեսպանը ՀՀ բնապահպանության նախարարին ներկայացրել է իրականացվող թվինինգային ծրագրերի ընթացքը

PanARMENIAN.Net - ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Նորանշանակ դեսպանի առաջին հանդիպումը բնապահպանության նախարարին նշանավորվել է բնապահպանության ոլորտում երկկողմ հարաբերությունների ստեղծման նախադրյալների քննարկումով:

Դեսպանը ներկայացրել է Լիտվայի կողմից իրականացվող թվինինգային ծրագրերի կատարման ընթացքը և առաջարկել հնարավորության դեպքում ի թիվս այլ ոլորտների համագործակցել նաև այս ուղղությամբ:

Արամ Հարությունյանը ողջունելով դեսպան Պետրիկասին Հայաստանում` նշել է, որ Հայաստանը և Լիտվան համագործակցության բավականաչափ ներուժ ունեն շրջակա միջավայրի պաշտպանության գործում թե միջազգային կոնվենցիաներով շրջանակներում ստանձնած պարտավորությունների շրջանակներում, թե երկկողմ հարաբերություններում:

«Հայաստանի բնապահպանության նախարարությունը մասնակից է շուրջ քսան միջազգային կոնվենցիաների և անհրաժեշտ է ուղիներ որոնել այդ ոլորտում համագործակցելու ուղղությամբ: Բացի սա, պետք է մշակել Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ համագործակցության ուղիները և այն առաջարկում եմ սկսել օրենսդրական դաշտի ձևավորումից»,- նշել է նախարար Հարությունյանը:

Դեսպանը խոստացել է մեծապես նպաստել այդ համագործակցության կայացմանը: Ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց` արդյունավետ համագործակցության հենք ստեղծելու կապակցությամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---