ՀՀ ՊՆ. Ադրբեջանցի գերին կվերադառնա հայրենիք, անկախ հայ գերու հարցում Ադրբեջանի որոշումից![]() 20 օգոստոսի 2013 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Անկախ ադրբեջանական իշխանությունների որոշումից, Հայաստանը հավատարիմ է մնալու միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների ոլորտում հանձնառություններին: Այս մասին ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք հայաստանյան իշխանությունները սպասում են վերջերս Ադրբեջանի տարածքում գերեվարված ՀՀ քաղաքացու վերաբերյալ Ադրբեջանի որոշմանը` ադրբեջանցի ռազմագերու հարցում համապատասխան քայլեր ձեռնարկելու նպատակով: «Մենք գործելու ենք համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ ստորագրած բոլոր փաստաթղթերով և համաձայնություններով ստանձնած պարտականությունների, այդ թվում` ադրբեջանցի ռազմագերու հետագա կարգավիճակի վերաբերյալ նրա ոչ պակաս կարևոր` ազատ, անկաշկանդ և գիտակից որոշման», - ասել է Արծրուն Հովհաննիսյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |