ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Հակոբ Ինջիղուլյանին20 օգոստոսի 2013 - 18:17 AMT PanARMENIAN.Net - ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով առաջնագծում մոլորված և սխալմամբ Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք անցած Արցախի ՊԲ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հետ: Ադրբեջանական Apa լրատվական գործակալությանն այս մասին հայտնել է ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլեխա Հուսեյնովան: Նրա խոսքով այցելությունը տեղի է ունեցել այսօր: Գերուն տեղեկություն է փոխանցվել նրա ընտանիքի մասին և հակառակը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հակոբ Ինջիղուլյանի հորեղբոր որդի Արման Ինջիղուլյանը տեղեկացրեց, որ իրենք արդեն ստացել են Հակոբի նամակը: «Շատ կարճ, մի քանի տող էր: Բարևել է, գրել, որ լավ է, ամեն ինչ նորմալ է, քնելու տեղ ունի: Վերջում էլ գրել է «ձեր սիրելի Հակոբ»: Ձեռագիրն իրենն էր: Մենք էլ իրեն գրել էինք, որ լավ ենք ու իրեն ենք սպասում», - ասաց նա: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ |