ՍԱՊԾ-ը հանել է «Արզնու տոհմային ԹՏԽ»-ի արտադրատեսակների վրա դրված արգելանքը

ՍԱՊԾ-ը հանել է «Արզնու տոհմային ԹՏԽ»-ի արտադրատեսակների վրա դրված արգելանքը

PanARMENIAN.Net - Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հանել է «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի արտադրատեսակների վրա դրված արգելանքը:

«Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի փոխտնօրենը ներկայացրել է ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի 15.08.2013 թվականի փորձարկման արձանագրությունը, որի համաձայն ընկերության արտադրանքը ճանաչվել է անվտանգ, Ծառայության պետի 2013թ. օգոստոսի 16-ի որոշմամբ վերացվել է «Քամած մածուն», «Մածուն 3.2%», «Կաթ պաստերացված», «Թան», «Կաթնաշոռ 2%», «Կաթնաշոռ 9%», «Թթվասեր» արտադրատեսակների արտադրության արգելանքը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013թ. օգոստոսի 08-ի որոշմամբ արգելվել էր «Արզնու տոահմային ԹՏԽ» ԲԲԸ-ի կողմից «Քամած մածուն», «Մածուն 3.2%», «Կաթ պաստերացված», «Թան», «Կաթնաշոռ 2%», «Կաթնաշոռ 9%», «Թթվասեր» արտադրատեսակների արտադրությունը, ինչպես նաև «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի փոխտնօրենին տրվել էր հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները: ՍԱՊԾ հանձնարարականը կատարվել է:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---