Սպիտակ տուն. ԱՄՆ-ն չի դադարեցրել ռազմական օգնությունը Եգիպտոսին![]() 21 օգոստոսի 2013 - 10:38 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն չի դադարեցրել ռազմական օգնությունը Եգիպտոսին, ինչի մասին ավելի վաղ հայտնել էին ամերիկյան լրատվամիջոցները: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էրնեստը, փոխանցում է ՐԻԱ «Նովոստի»-ն: «Մեր ռազմական օգնությունը վերանայման գործընթացի մեջ է, բայց այն չի դադարեցվել»,- ասել է Էրնեստը Վաշինգտոնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Միացյալ Նահանգները Եգիպտոսին ամենօրյա 1,3 մլրդ դոլարի ռազմական օգնություն է հատկացնում` փոխարենը ստանալով կարևոր ծառայություններ Մերձավոր Արևելքում տրանզիտի հարցում: Ավելի վաղ մի շարք սենատորներ նախագահ Բարաք Օբամայի ղեկավարությանը կոչ էին արել դադարեցնել վճարումները կապված այն հանգամանքի հետ, որ Եգիպտոսում իշխանությունից հեռացրել էին ընտրված նախագահ Մուհամմեդ Մուրսիին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |