Բ.Սահակյանը Գարեգին Բ-ին ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել![]() 21 օգոստոսի 2013 - 10:08 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին` ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Վեհափառ Տեր, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Ձեր հայրենանվեր առաքելությամբ Դուք մեծապես նպաստում եք Մայր եկեղեցու զորացման և հայոց անկախ պետականության ամրապնդման գործին: Արցախում միշտ հիշում և բարձր ենք գնահատում Ձեր ազգանպաստ գործունեությունը: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում խաղաղություն, արևշատություն ու մեծագույն հաջողություններ` ի փառս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և մեր հավատավոր ժողովրդի»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |