Ի. Ալիեւ. Ադրբեջանը ոչ 10, ոչ էլ 100 տարի հետո «թույլ չի տա Ղարաբաղի անջատումը»

PanARMENIAN.Net - «Հայաստանը երբեք չի կարողանա մրցակցել Ադրբեջանի հետ»: Այդ մասին մարտի 16-ին հայտարարել է Ադբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւը` ելույթ ունենալով աշխարհի ադրբեջանցիների երկրորդ նիստին: ԱՀ նախագահի խոսքերով, Ադրբեջանը տարեց տարի հզորացնում է իր ռազմական ուժը, եւ այս տարի երկրի ռազմական բյուջեն կազմում է 600 մլն. դոլար: «Ես նպատակ եմ դրել, որ առաջիկայում Ադրբեջանի ռազմական բյուջեն հավասարվի Հայաստանի ողջ բյուջեին»: «Հայաստանը երբեք չի կարողանա մրցակցել մեզ հետ: Որքան շուտ Հայաստանի ղեկավարությունը գիտակցի դա, այնքան լավ կլինի նրանց համար», ասել է Ալիեւը:

Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ երկիրը պետք է վերանայի իր մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ բանկացային գործընթացին, եթե «Հայաստանը խախտի բանակցային գործընթացը եւ կառուցողականություն չդրսեւորի»: «Արդեն ավելի քան 12 տարի շարունակվում են բանակցությունները, բայց դրանք ոչ մի արդյունք չեն տալիս: Եւ հայտնի չէ` դեռ որքան դրանք կշարունակվեն: Մենք խաղաղ գործընթացի կողմանկից ենք, սակայն երբ բախվում ենք Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշմանը, որն անկեղծություն չի ներշնչում, մեր համբերությունը սպառվում է: Եթե Ադրբեջանը տեսնի, որ բանակցային գործընթացը նմանակման տեսք ունի, ապա նա կհրաժարվի մասնակցությունից»,- ասել է Ի.Ալիեւը: Նրա խոսքերով, Ադրբեջանը ոչ 10, ոչ էլ 100 տարի հետո թույլ չի տա Ղարաբաղի անջատումը: «Առանց ստիպված վերաբնակիչների` իրենց հայրենի վայրեր վերադարձի, խաղաղ համաձայնագիր չի լինի»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---