Եգիպտոսի դատարանն ազատ է արձակել Հոսնի Մուբարաքին

Եգիպտոսի դատարանն ազատ է արձակել Հոսնի Մուբարաքին

PanARMENIAN.Net - Եգիպտոսի դատարանը որոշել է ազատ արձակել երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին: Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը դատական և իրավապահ մարմինների վրա հղումով, նախկին նախագահը կարող է արդեն այսօր ազատ արձակվել:

Ըստ գործակալության, դա հնարավոր դարձավ, երբ Մուբարաքից հանվեցին կոռուպցիայի մեջ մեղադրանքները: Դա տեղի ունեցավ օգոստոսի 19-ին:

Եգիպտոսի նախկին նախագահի փաստաբանն ասել է, որ իր պաշտպանյալը կալանավայրից դուրս կգա օգոստոսի 22-ին: Հոսնի Մուբարաքին հեռացրեցին իշխանությունից 2011 թվականին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---