Երևանում վերաբացվել են մեկ ամիս առաջ գործունեությունը դադարեցրած բարեգործական 7 ճաշարանները

Երևանում վերաբացվել են մեկ ամիս առաջ գործունեությունը դադարեցրած բարեգործական 7 ճաշարանները

PanARMENIAN.Net - Երևանում վերաբացվել են շուրջ մեկ ամիս առաջ գործունեությունը դադարեցրած բարեգործական 7 ճաշարանները։

Երևանի քաղաքապետարանի և հասարակական կազմակերպությունների սոցիալական գործընկերության սկզբունքով՝ մայրաքաղաքում գործում է 16 բարեգործական ճաշարան, որոնց 2400 շահառուներ երկուշաբթիից ուրբաթ օրական մեկ անգամ ճաշում են։

Պետական և եկեղեցական տոներին բարեգործական ճաշարաններում տոնական ճաշկերույթներ են կազմակերպվում։ Ժամանակավորապես չգործող ճաշարանները վերաբացվել են խաղողօրհնեքի արարողությամբ։

Բարեգործական ճաշարանների շահառուները հավաքագրվում են կառավարության հաստատած կարգով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---