Թեհրանն ու Բաքուն լուրջ տարաձայնություններ ունեն պատմական հարցերում![]() 21 օգոստոսի 2013 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Պրոֆեսիոնալ գիտական քննարկում կկազմակերպվի Ադբեջանի դասագրքերում հակաիրանական բովանդակության վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Սեյեդ Աբբաս Արագչին: «Այդ խնդրի հետ կապված որոշ պատմաբաններ իրենց բողոքն են հայտնել: Ակնկալվում է, որ մոտ ապագայում քննարկում կկազմակերպվի երկու երկրների գիտնականների մասնակցությամբ»,-ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Թեհրանն ու Բաքուն լուրջ տարաձայնություններ ունեն պատմական հարցերում: Ադրբեջանի դասագրքերում Իրանի մի շարք հյուսիսային գավառներ ներկայացված են որպես Ադրբեջանի մաս, իսկ վերջերս Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավորները հանդես եկան նախաձեռնությամբ, որի համաձայն առաջարկվում է վերանվանել երկիրը Հյուսիսային Ադրբեջան, հայտնում է Fars գործակալությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |