Քննարկվեցին «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրները![]() 21 օգոստոսի 2013 - 18:23 AMT PanARMENIAN.Net - «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրների շուրջ քննարկում ծավալվեց օգոստոսի 22-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ներկայացուցիչները` գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանի գլխավորությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեց «Տաթև» վանական համալիրին հարակից տարածքի քաղաքաշինական միջավայրի կանոնակարգման նպատակով լրամշակված կառուցապատման էսքիզային նախագիծը, որը մշակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով: Նախագծի մշակման հիմնական նպատակն է «Տաթև» վանական համալիրի հարակից տարածքում քաղաքաշինական և լանդշաֆտային միջավայրի կազմակերպումը: Նախագծվող տարածքը հիմնականում ընդգրկում է պատմամշակութային հուշարձանի կառուցապատման կարգավորման և լանդշաֆտի պահպանման գոտիներն ու Տաթև մուտք գործող ավտոմոբիլային ճանապարհի և ճոպանուղու կայանի հանգույցը: Նախագիծը հիմնականում ներառում է բնակելի տների էսքիզային նախագծեր, հասարակական սպասարկման օբյեկտներից բաղկացած բազմաֆունկցիոնալ կենտրոն, հյուրանոցային համալիր և այլն: Բազմաֆունկցիոնալ կենտրոնը նախատեսվում է կառուցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի մասնակցությամբ: Կարևորելով համայնքի բնակչության մասնակցությունը կենտրոնի կայացման գործում` քննարկման արդյունքում որոշվեց միջգերատեսչական հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել Տաթևում: Հիշեցնենք, որ «Տաթև» զբոսաշրջաին կենտրոնի քաղաքաշինական խնդիրների համակարգման նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով` քաղաքաշինության նախարարի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև Դիլիջանի զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրներին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |