Վրաստանում ավտոպատահարի արդյունքում տուժած հայերի առողջական վիճակը միջին ծանրության է![]() 22 օգոստոսի 2013 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում տեղի ունեցած ավտոպատահարից, որի ժամանակ հայեր էին տուժել, նոր մանրամասներ են հայտնի: ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախնական տվյալներով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Աննա Պողոսյանը տեղափոխվել է Թբիլիսի քաղաքի հիվանդանոց, իսկ Արամ Չախոյանը և Էդվարդ Սարգսյանը՝ Գարդաբանի շրջկենտրոնի հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր, ժամը 08.40-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի հանրապետության Գարդաբանի շրջանի Թելեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Մերսեդես» մակնիշի 06 SO 044 և «Ջիպ» մակնիշի ZGN 105 պետհամարանիշերի ավտոմեքենաները: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |