Նամակ վարչապետին. Երաշխիքներ ունե՞ք, որ մի օր էլ չեն որոշի Երևան-Մասիս երկաթգիծը ապամոնտաժել![]() 22 օգոստոսի 2013 - 12:06 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ Արտենի երկաթուղային կայարանի երկրորդ երկաթգիծի փակման հետ կապված Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսաեղյանը բաց նամակով դիմել է վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նամակում, մասնավորապես, ասված է. ««Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն քանդում է Հայաստանի Արտենի երկաթուղային կայարանի երկրորդ երկաթգիծը և փակում է երկաթուղային կայարանը, գործազուրկ դարձնելով 5 հոգու: Մեր ունեցած տեղեկություններով, այժմ քանդվող այդ գիծը հիմնանորոգվել է անցած տարի: Կայարանապետին այս ապամոնտաժման աշխատանքների մասին տեղեկացրել են երեկ երեկոյան: Կայարանապետն այս մասին իրազեկել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, ոստիկանությանը, ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությանը: Արտենիի բնակիչները առավոտնից բորբոքված են և բողոքում են երկաթուղու մի գծի ապամոնտաժման ու կայարանի փակման դեմ: Պարոն Սարգսյան, ի գիտություն ընդունեք տարակուսանքս ու մեծ դժգոհությունս այսօրինակ կոնցեսիոն կառավարման դեմ, արդյո՞ք կոնցեսիոն կառավարման իրավունքը թույլ է տալիս ժամանակավոր կառավարչին նվազեցնել Հայաստանի երկաթուղու թողունակությունը, ի՞նչ իրավունքով է այս կառավարիչը այսօրինակ գործողություններ իրականացնում, արդյո՞ք աշխատատեղերի կրճատումը, երկաթուղային կայարանի փակումը և գծի ապամոնտաժումը նախատեսված է կոնցեսիոն կառավարման պայմանագրով, և, վերջապես, արդյո՞ք Դուք երաշխիքներ ունեք, որ մի օր էլ չեն որոշի Երևան-Մասիս երկաթգիծը ապամոնտաժել, թունելները փակել, կամ կամուրջները քանդել, ինչի՞ վրա են հենվում Ձեր ունեցած երաշխիքները: Մի շարք մտահոգ քաղաքացիների անունից, խնդրում եմ, միջոցներ ձեռք առնել անհապաղ կասեցնելու համար Արտենի կայարանի երկաթգծի ապամոնտաժումը, վերականգնել նախկին իրավիճակը, ուսումնասիրել այս նամակում բերված հանգամանքները և այսուհետև բացառել այսօրինակ ինքնագործունեությունը: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ»: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |