«Սեւ այգին» ղարաբաղյան հակամարտության համապարփակ պատկերը ներկայացնելու առաջին փորձն է17 մարտի 2006 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ առաջիկա խաղաղ պայմանագրով պետք է վերադառնալու իրավունք տրվի բոլորին, ովքեր կորցրել են իրենց տները: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում ասել է ղարաբաղյան հակամարտության թեմայով «Սեւ այգի» գրքի հեղինակ, անգլիացի լրագրող Թոմաս դը Վաալը: Նրա խոսքերով, զուտ գործնական առումով ամեն ինչ շատ բարդ է` ավելի իրական է խոսել ադրբեջանցիների վերադարձի մասին Աղդամ եւ Ֆիզուլի, որտեղ ոչ ոք չի բնակվում: «Ավելի բարդ է, սակայն դեռեւս կարելի է խոսել մարդկանց Լաչին եւ Շուշի վերադարձնելու մասին: Սակայն շատ դժվար է ակնկալել, որ մոտ ապագայում հայերը կվերադառնան Շահումյան կամ Բաքու, կամ ադրբեջանցիները` Հայաստան: Եթե նրանք չկարողանան վերադառնալ, ապա խոսք պետք է գնա փոխհատուցման մասին»,-նշել է նա: Թոմաս դը Վաալը նշել է, որ իր «Սեւ այգի» գիրքը ղարաբաղյան հակամարտության համապարփակ պատկերը ներկայացնելու առաջին փորձն է: «Որպես չեզոք մարդ, որը սակայն անտարբեր չէ Կովկասի հանդեպ, ես ջանում եմ գրել բոլորի տառապանքների մասին: Կարծում եմ, որ գրքում ես նշել եմ բոլոր ողբերգությունները, որոնք եղել են այդ տարիներին: Այժմ գիրքը ընթերցվում է տարածաշրջանում, եւ ես բողոքներ եմ լսում բոլոր կողմերից: «Ինչո՞ւ ավելի շատ չեք գրել այս կամ այն մասին»,-ասել է անգլիացի լրագրողը: Նրա խոսքերով, դա հասկանալի է, սակայն գիրքը գրվել է նաեւ այն նպատակով, որ կարդալով, մարդիկ հիշեն օտարների աղետեների մասին, որ հայերը մտածեն ադրբեջանցիների արտաքսման մասին իրենց երկրից, իսկ ադրբեջանցիները` արտաքսված հայերի: «Եթե խոսքը գնում է փախստականների մասին, ես գրում եմ Սումգաիթից, Բաքվից եւ Շահումյանից արտաքսված հայերի, եւ Հայաստանից, Ղարաբաղից եւ մերձակա տարածքներից վերաբնակեցված ադրբեջանցիների մասին»,-գտնում է Թոմաս դը Վաալը:Թոմաս դը Վաալի հարցազրույցը ամբողջությամբ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ Բացվել է CaseKey ակադեմիան Ծրագրի ավարտին թիմերը պետք է լուծեն իրական բիզնես խնդիր |