Սիրիայի քրդական բնակչությունը ցեղասպան գործողությունների է ենթարկվում զինյալ ավազակախմբերի կողմից

Սիրիայի քրդական բնակչությունը ցեղասպան գործողությունների է ենթարկվում զինյալ ավազակախմբերի կողմից

PanARMENIAN.Net - 2013թ. օգոստոսի 21-ին Մոսկվայի Քրդական տանը տեղի է ունեցել «Զինված հարձակում սիրիական (արևմտյան) Քրդստանի վրա և քրդերի վերապրելու պայքարը» խորագրով մամլո ասուլիսը:

Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել, ասուլիսի ժամանակ նշվել է քրդերի չեզոք դիրքորոշումը սիրիական հակամարտության պարագայում: Չնայած դրան, քրդական բնակչությունը, հատկապես Արևմտյան Քրդստանի հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջաններում ցեղասպան գործողությունների է ենթարկվում զինյալ ավազակախմբերի կողմից: Նշվել է Թուրքիայի երկակի դերը այդ հակամարտության ընթացքում: Մի կողմից Անկարան առավելագույնս բարենպաստ պայմաններ է ստեղծում ահաբեկիչների համար, մյուս կողմից՝ ստիպված է բանակցել Սիրիայի Ժողովրդավարական միասնության կուսակցության հետ: Ընդ որում, թուրքական ԶԼՄ-ները խեղաթյուրում են բանակցությունների էությունը:

Արևմուտքի աջակցությամբ գործող ահաբեկիչների նպատակն է Սիրիայի հյուսիսի զանգվածային էթնիկ զտումը բնիկներից, առաջին հերթին քրդերից ու քրիստոնյաներից, որոնց համար ստեղծվում են անտանելի պայմաններ՝ նպաստելով նրանց արտագաղթին:

Մամլո ասուլիսի մասնակիցները նշել են Ռուսաստանի դրական դերը: Ներկայացվել են նաև Սիրիայում գործող ավազակախմբերի ծանր հանցանքների մասին վկայող փաստագրական վկայությունները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---