Երևանի դպրոցներն արդեն ստանում են անհրաժեշտ դասագրքերը

Երևանի  դպրոցներն արդեն ստանում են անհրաժեշտ դասագրքերը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր հիմնական դպրոցներում արդեն բաշխվում են դասագրքերը, որոնք ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տրամադրում է դպրոցների տնօրենների՝ նախապես ներկայացրած հայտերում նշված քանակությամբ, ընդ որում՝ առաջինից չորրորդ դասարանների բոլոր դասագրքերը անվճար են, իսկ հինգից իններորդ դասարանների դասագրքերի համար ծնողները կարող են վճարել ուսումնական տարվա ընթացքում։

Դպրոցներին են բաշխվում նաև ուսումնաօժանդակ իրեր՝ աշխարհագրության ատլասներ, պաստառներ և այլն, ուսումնական ձեռնարկներ, մեթոդական ուղեցույցներ։

Նոր ուսումնական տարվա նախապատրաստական բազմաթիվ միջոցառումներում ներառված է նաև դպրոցների հարակից փողոցների ճանապարհային գծանշման աշխատանքները և կահավորումը երթևեկության նշաններով։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---