Հայաստանը Ղազախստանում նոր դեսպան ունի![]() 22 օգոստոսի 2013 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վասիլի Ղազարյանին Ղազախստանի Հանրապետությունում և, համատեղության կարգով, Ղրղզստա¬նի Հանրապետությունում և Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում Հայաստտնի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին: Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով Արա Սահակյանը նշանակվել է Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Աստանա): Արա Սահակյանը 1995-1999 թթ. ՀՀ ազգային ժողովի պատգամավոր է եղել: 1995-1998 թթ աշխատել է ՀՀ ազգային ժողով, փոխնախագահի պաշտոնում: Վերջին տարիներին դասավանդել է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |