Նոր Բեթմենին կմարմնավորի Բեն Աֆլեքը

Նոր Բեթմենին կմարմնավորի Բեն Աֆլեքը

PanARMENIAN.Net - Հոլիվուդյան հանրահայտ դերասան Բեն Աֆլեքը կմարմնավորի Բեթմենին: Այս ամսին հայտնել է Warner Brothers կինոընկերության նախագահ Գրեգ Սիլվերմանը:

«Այս դերի համար մեզ յուրահատուկ դերասան էր պետք և մենք գտանք, որ Աֆլեքը հրաշալի թեկնածու է»,- ասել է նա:

Աֆլեքը Բեթմենին կմարմնավորի նոր ֆիլմում, որը կոչվում է «Բեթմեն. Սուպերմեն», որի պրեմիերան նախատեսված է 2015 ամռանը:

Կինոընկերության ներկայացուցիչները նշում են, սակայն, որ անունը դեռ վերջնական չէ: Թե ով է ֆիլմում մարմնավորելու Քլարք Քենթին, դեռ չի հաղորդվում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---