Ռոման Բերեզովսկի. Այս պահին «Զենիթը» Պրեմիեր Լիգայի ամենաուժեղ թիմն է![]() 23 օգոստոսի 2013 - 10:09 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոսել է Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրում «Զենիթի» հետ կայանալիք խաղի մասին: «Հատուկ տրամադրվածությամբ եմ մոտենում այդ հանդիպմանը: Սակայն պատճառն այն չէ, որ 13 տարի առաջ հանդես եմ եկել այդ ակումբում: Պարզապես այս պահին «Զենիթը» Պրեմիեր Լիգայի ամենաուժեղ թիմն է: Իրենց վերջին երկու հանդիպումներում նրանք ապացուցել են դա»,- Բերեզովսկու խոսքերն է մեջբերում championat.com-ը: Դարպասապահը նշել է, որ ոչ ոք չի հիշում «Դինամոյի» հետ նախորդ տարվա հանդիպումը, երբ դարպասապահ Անտոն Շունինի վրա հյուրերի տրիբունայից պայթուցիկ սարք են նետել: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |