Երևանի 16 գրադարաններ այս տարի ամբողջությամբ կջեռուցվեն![]() 23 օգոստոսի 2013 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Մայրաքաղաքում ավարտին են մոտենում քաղաքապետարանի 2013թ շինբարեկարգման ծրագրերի շրջանակում ընթացող թվով 16 գրադարանների շենքերի ջեռուցման համակարգերի անցկացման աշխատանքները: Քաղաքապետրաանից հայտնում են, որ աշխատանքների ավարտին ամբողջությամբ կլուծվի Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր գրադարանների ջեռուցման խնդիրը: Տարեկան ծրագրով ջեռուցման անհատական համակարգ է անցկացվել նաև Կ.Դեմիրճյանի անվան թանգարանում: Ավարտական փուլում են ծրագրով նախատեսված թվով 4 ստեղծագործական կենտրոնների շենքերի ջեռուցման աշխատանքները: Այս ուղղությամբ գործընթացը շարունակվում է Էրեբունի պատմահնագիտական թանգարանում, իսկ ժամանակակից արվեստի թանգարանում հիմնանորոգվում է տանիքը: 2013թ ծրագրով ավարտին են մոտենում նաև Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի տան և «Հայ Արտ» մշակութային կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |