Այս ամիս քաղաքապետարանի թեժ գծին 1838 հեռախոսազանգ է ստացվել![]() 23 օգոստոսի 2013 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի առաջին կեսի ամփոփ տվյալներով, Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներին ստացվել է 1838 հեռախոսազանգ, հայտնում են քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ըստ աղբյուրի՝ բարձրացված հարցերի զգալի մասին բանավոր տրամադրվել է համապատասխան տեղեկատվություն, 440 հարց ընթացք է ստացել: Նշված ժամանակահատվածում վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին ստացվել է 264 հեռախոսազանգ: ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 թեժ գծի հեռախոսահամարին քաղաքապետարանի իրավասության շրջանակում ստացված 77 հեռախոսազանգերով ներկայացված հարցերը անմիջապես ընթացք են ստացել և կարգավորվել: Հարցերի գերակշիռ մասը կոմունալ-կենցաղային բնույթի են: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |