Սեպտեմբերի 17-ին Մոսկվայում կբացվի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին23 օգոստոսի 2013 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին Մոսկվայում կբացվի Սբ Գրիգոր Լուսավորչի հայկական եկեղեցին: Մայր տաճարի շինարարությունը սկսվել է 2008թ., այն գտնվում է Մոսկվայի Օլիմպիական պողոտայում: Եկեղեցու բացմանը ներկա կգտնվի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ, ՌԴ պաշտոնյաներ: Այստեղ կլինի նաև ՀԱԵ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանի նստավայրը: Հին հայկական Սբ Հարության եկեղեցին գտնվում է Մոսկվայի հայկական գերեզմանոցում, այն կառուցվել է դեռևս 1815 թվականին: 1917թ. հետո դա միակ կանգուն մնացած հայկական եկեղեցին էր Մոսկվայում, մյուս երկուսը խորհրդային տարիներին քանդվել են: իսկ Սբ Հարության եկեղեցին օգտագործվել է խորհրդային տարիներին որպես արհեստանոց և հավատացյալներին է վերադարձվել 1956 թվականին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |