Բաքվում չգիտեն` ում է պատկանում հայոց գերեզմանատան տեղում ստեղծված հրաձգարանը17 մարտի 2006 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործոց նախարարության կողմից տարածած ֆոտոնկարները, որնցում պատկերված է հրաձգարանի վերածված Հին Ջուղայի գերեզմանոցը, արվել ենյ ժատ մոտ տարածությունից, այնպես որ դրանց վրա հստակ երեւմ են բոլոր ռազմական պարագաները: «Մենք պաշտոնական տեղեկատվություն չունենք վերը նշված հրաձգարանի` Ադրբեջանին պատկանելու վերաբերյալ», հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո եւ ինֆորմացիոն քաղաքականության բաժնի պետ Թահիր Թաղիզադեն, հայտնում է Բաքվի «Զերկալո» թերթը: Նրա խոսքերով, նույնիսկ եթե հաստատվի ռազմական հրաձգարանի ադրբեջանական պատկանելիությունը, ապա ոչ մի զարմանալի բան չկա: «Ռազմական բնագավառում կատարվող միջոցառումները հանդիսանում են յուրաքնչյուր պետության իրավունքը: Ադրբեջանը շատ ավելի ունի այդ իրավունքը, քանի որ մեր տարածքների 20 տոկոսը գտնվում է օկուպացիայում»,- ընդգծել է նա:Թաղիզադեն հերքեց հայկական աղբյուրների կողմից տարածած տեղեկությունները Ադրբեջանի կողմից հայկական գերեզմանների ոչնչացման վերաբերյալ: «Ադրբեջանի ԱԳՆ բազմաթիվ անգամներ է խոսել այդ հարցում մեր երկրի դիրքորոշման մասին: Հայկական կողմի այդպիսի դեզինֆորմացիան ուղղված էառանց այդ էլ բանակցային գործընթացի դեմ այն նպատակով, որ հետագայում բանակցությունների հնարավոր բացասական արդյունքի մաղքը բարդեն Ադրբեջանի վրա: Գործեր իրական դրությունը կայանում է նրանում, որ հենց ադրբեջանական հուժարձաններն են անխնա ձեւով ոչնչացվում օկուպացված եւ Հայաստանի տարածքներում: Մաենայն հավանականությամբ, այդ կարգի անհիմն հայտարարություններով Հայաստանը փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը իր իսկ վանդալիզմից»,- ընդգծել է Թաղիզադեն: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը Հին Ջուղայի ավերված գերեզմանատան նկարներ է տարածել: 2005 թ. դեկտեմբերին նախկին 10.000 հասնող հայ խաչքարերի մնացորդները` շուրջ 3500 խաչքարերը ամբողջությամբ ոչնչացնելուց եւ դրանց ջարդած բեկորները հայկական հին գերեզմանատնից հեռացնելուց հետո, ականատեսների տվյալներով, ս.թ. մարտի սկզբներին այդ տարածքները ադրբեջանական զինվորականության կողմից վերածվել են ժամանակակից ռազմական հրաձգարանի: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը Դա թույլ կտա հետագայում գնահատել և կառավարել վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի Նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Սանոսյան․ Մ6 ճանապարհը բաց է, բայց պետք է զգույշ երթևեկել՝ վնասված հատվածներ դեռ կան Նա նշել է, որ մաքրման հիմնական աշխատանքներն արվել են |