ՊՆ. Այսօր Ագարակում վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

ՊՆ. Այսօր Ագարակում վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

PanARMENIAN.Net - Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 11:00-ից 11:30-ի սահմաններում Ագարակի մարտական հենակետերից մեկում հրազենային մարմնական վնասվածքներով հայտնաբերվել են ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նորայր Արարատի Պետրոսյանը և Արթուր Գառնիկի Ասոյանը:

Վերջիններս տեղափոխվել են Ագարակի բժշկական կենտրոն, որտեղ ստացած մարմնական վնասվածքներից Նորայր Պետրոսյանը մահացել է: Արթուր Ասոյանի կյանքին վտանգ չի սպառնում:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի մանրամասները ճշտելու կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայության կողմից կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---