Անկախությունը. Երդիկից բարձրացող եռագույն ծուխն է, զինվորս է, սպասված օրորոցի ճռռոցն ու մանկան ճիչն է![]() PanARMENIAN.Net - Անկախությունը Ազատության հրապարակում խուճուճ մազերով փոքրիկի աչքերում է, ում ճակատին ջրաներկով նկարած եռագույնն է ժպտում… Անկախությունը քեռիիս մուգ սև մուրուքն է ու վարդագույն քաղցր բամբակը. միակ բանը, որ մանկությունս ու պատերազմն է կապում իրար: Անկախությունը Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոցն է, կռված ու հաղթած: Շուշիի փողոցներում զենք-զենք խաղացող ճտերն են, որ սովորում են Հայրենիքը պաշտպանել: Անկախությունը «Մեր Հայրենիքը» լսելուց սիրտը արագ խփելն է… Մեր գյուղի տան երդիկից բարձրացող խաղաղ ծուխն է ու տատիս պատմությունները` մեծ տատի մասին, որ եկել էր Մուշից… Էդ տան ծուխը միշտ պահելն ու սեփական տան պատերը չկարոտելն է… հողին պինդ կպած ապրելը: Անկախությունը սկսվում է զինվորական կոշիկների երիզներից, որոնք արագ թուլացնում եմ, որ զինվորս շուտ հագնի ու չուշանա: Զինվորիս հզոր ձայնի ու «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը» մեջ է… Անկախությունը սպասված օրորոցի ճռռոցն ու մանկան ճիչն է: Հաղթած Դուշման Վարդանի անունով կոչվող Հայրենիքին տված ևս մեկ զինվորի ու իմ պարտքի մեջ է… հաջորդ զինվորը ծնող ևս մեկ մոր մեջ: Անկախությունը հավատի մեջ է, որ վաղվա օրն ու մնացած բոլոր օրերը ԵՌԱԳՈՒՅՆ են: Մարի Թարյան / PanARMENIAN News Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |