Առողջապահության նախարարն այցելել է Դիլիջանում վթարված ավտոբուսի ուղևորներին![]() 23 օգոստոսի 2013 - 17:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այցելեց Դիլիջանի բժշկական կենտրոն` այսօր առավոտյան Երևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածների վիճակին ծանոթանալու։ Ավտոբուսի 18 ուղևորները (Արմավիրի մարզի Փարաքար գյուղի հիմնական դպրոցի ուսուցիչներ) սկզբում հոսպիտալացվել են այս կենտրոնում։ Մասնագետները նախարարին են ներկայացրեցրել յուրաքանչյուրի հետազոտությունների արդյունքները: նախարարությունից հայտնում են, որ վթարի մասին լուրն իմանալուն պես նախարար Դումանյանը հանձնարարել է մոբիլիզացնել Դիլիջանի, Իջևանի և Երևանի շտապօգնության մասնագիտական բրիգադներին` բազմակի վնասվածքներ ունեցող, ծանր և միջին ծանրության տուժածների տեղափոխումը Երևանի երրորդ մակարդակի հիվանդանոցներ կազմակերպելու նպատակով։ Վթարից տուժածներից 6-ը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բոլորը գտնվում են մասնագետների մշտական հսկողության տակ և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։ Տուժածներից ևս 2-ը տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Իրականացվում են անհրաժեշտ հետազոտություններ և բժշկական միջամտություններ։ Մեկ տուժած Երևան տեղափոխվելուց հետո հրաժարվել է հետագա բուժօգնությունից և տուն գնացել։ Այս պահին Դիլիջանի բժշկական կենտրոնում շարունակում է ապաքինվել չորս տուժած։ 4-ը անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, իսկ մեկը տեղափոխվել է Հերացի հիվանդանոցային համալիրի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկա` ջլի կտրվածքով, անհրաժեշտ բուժօգնություն ստանալու նպատակով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |