ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստի օրակարգում 3 հիմնական հարց էր![]() 23 օգոստոսի 2013 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Այսօր կայացել է ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը: Ինչպեա հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, օրակարգում 3 հիմնական հարց էր ընդգրկված: ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց-2013» ծրագրի իրականացման մասին զեկուցել է ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը: Ցուցադրվել է տեսանյութ «Սփյուռք» ամառային դպրոցի առօրյայի մասին: Ընթերցվել է Արմնեն Խոսվեց ուսուցիչների վերապատրաստման դասընթացների, Սփյուռքի դպրոցների դասագրքերով ապահովելու անհրաժեշտության մասին: ԱՊՀ տարածաշրջանի հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն օժանդակության 2013 թ. ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ժամանակացույցը ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության ԱՊՀ երկրների հայ համայնքների վարչության պետ Անդրանիկ Արշակյանը: ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության 2011թ. օգոստոսից 2013թ. օգոստոս ընկած ժամանակահատվածում կատարած աշխատանքների մասին զեկուցումով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանը: Ամփոփելով նիստը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորել է մեկօրյա դպրոցների ստեղծումը, հայերենի ուսուցումը, ուսուցիչների վերապատրաստումը: Ամփոփվել են հետագա ծրագրերն ու անելիքները: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |