ԿԳ նախարար. 2016-ի սեպտեմբերից յուրաքանչյուր առաջին դասարանցի կստանա անվճար համակարգիչ![]() 23 օգոստոսի 2013 - 18:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ուսումնական համակարգիչների արտադրության զարգացման հայեցակարգի մշակումն ապահովելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ, տեղեկացնում են նախարարության մամուլի բաժնից: ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը կարևոր նախապայման է հանրապետության դպրոցականներին համակարգիչներով ապահովելու ծրագրի իրականացման համար, որի մեկնարկը, համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրի, նախատեսվում է 2016 թվականից: «Ծրագրի արդյուքնում ապահովելու ենք, որպեսզի 2016 թվականի սեպտեմբերից սկսած յուրաքանչյուր առաջին դասարան հաճախող երեխա պետության կողմից ստանա անվճար համակարգիչ»,- նշել է Ա. Աշոտյանը: Նիստի ընթացքում քննարկվել են միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությանն առնչվող աշխատանքային և կազմակերպական այլ խնդիրներ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |