Փիթեր Սեմնեբի. Եվրամիության հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ աճում է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի եւ Եվրամիության հարաբերությունը հաջող կերպով զարգանում են: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայցուցիչ Փիթեր Սեմնեբիի հետ ունեցած հանդիպման ժամանակ: Ի. Ալիեւը հույս է հայտնել, որ ապագայում դրանք ավելի կամրապնդվեն: Նրա խոսքերով, ԵՄ-ը ակտիվ դեր է խաղում Հարավային Կովկասում Եվրոպայի նոր հարեւանության քաղաքականության, էներգետիկ նախագծերի եւ հակամարտությունների կարգավորման իրականացման հարցում:

Իր հերթին, Փ.Սեմնեբին նշել է, որ դա իր առաջին այցն է տարծաշրջան հատուկ ներկայացուցչի պաշտոնը ստանձնելուց հետո: Նրա խոսքերով, Եվրամիության հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ աճում է: Փ.Սեմնեբին համոզվածություն է հայտնել, որ երկկողմը հարաբերությունները հետագայում կշարունակեն զարգանալ, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---