Բեռլինի իշխանություններն արտոնել են «Թալաաթ փաշա ակցիայի» անցկացումը17 մարտի 2006 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի հասարակական-քաղաքական 500 գործիչներ եւ Ադրբեջանի երիտասարդական-հասարակական կազմակերպությունների մի շարք մասնակիցներ մեկնում են Բեռլին մասնակցելու համար «Թալաաթ փաշա ակցիային», որը տեղի կունենա մարտի 18-ին: Բեռլինի քաղաքապետարանը արտոնել է երթի անցկացումը, որը ղեկավարելու է կիպրոսյան թուրքերի առաջնորդ Ռաուֆ Դենքթաշը: Ձեռնարկվել են անվտանգության միջոցներ: Ինչպես հաղորդում է ԱզՏՎ-ն, երթի ընթացքում «հայոց ահաբեկչությունը» դատապարտող ելույթներ կլինեն, կհարգվի Թալաաթ փաշայի հիշատակը եւ բողոք կհայտնվի «1915 թ. երեք ժողովրդների ընդհանուր մեծ կորուստները Հայոց ցեղասպանության վերածելու դեմ»: Հիշեցնենք, որ օրերս Ֆրանսիայի Փարիզ, Մարսել եւ Վալանս քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ցույցեր ընդդեմ Բեռլինում կայանալիք «Թալաաթ փաշա ակցիայի»: Մասնակցիներն ընդգծել են, որ անթույլատրելի է Թուրքիայի մերժողական քաղաքակնությունը եւ նշել են, որ «նման Թուրքիան չի կարող տեղ ունենալ ժողովրդավարական աշխարհում»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |