Բակո Սահակյանն այցելել է «Շուշի» գյուղ.ապրանքների նորաբաց շուկա

Բակո Սահակյանն այցելել է «Շուշի» գյուղ.ապրանքների նորաբաց շուկա

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Շուշիում բացված «Շուշի» գյուղատնտեսական ապրանքների շուկա: Նախագահը կարևորել է նման տոնավաճառների կազմակերպումը՝ համարելով այն օգտակար ինչպես հանրապետության սոցիալ-տնտեսական, մասնավորապես, գյուղատնտեսության զարգացման, այնպես էլ բնակչությանը մատչելի գներով տեղական որակյալ արտադրանք մատակարարելու համար, հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է նաև Շուշիի գորգերի թանգարան, որը, Բակո Սահակյանի խոսքով, մեծապես նպաստում է Արցախում ազգային ավանդույթների ու արժեքների պահպանմանը և զբոսաշրջության առաջընթացին: Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---