«Ժառանգության ժառանգները». Շաբաթվա վերջին Հայաստանում կմեկնարկեն Եվրոպական ժառանգության օրերը26 օգոստոսի 2013 - 09:28 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 31-ին ու սեպտեմբերի 1-ին «Ժառանգության ժառանգները» խորագրի ներքո Հայաստանում արդեն 11-րդ անգամ կանցկացվեն Եվրոպական ժառանգության օրերը։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց Եվրոպական ժառանգության օրերի հայաստանյան միջոցառումների ազգային համակարգող Անի Հովսեփյանը՝ նշելով, որ դրանք նվիրվում են բոլորին, «ովքեր կրում են մեր մշակութային ժառանգությունը»։ Նա նշեց, որ Եվրոպական ժառանգության այս օրերի նորությունն է ՀՀ հուշարձան-շենքեր այցելությունը։ Դրանք են՝ ՀՀ նախագահի նստավայրը, կառավարության, Ազգային ժողովի շենքերը, Հարավկովկասյան երկաթուղու Երևանի երկաթուղային կայարանը, «Արարատ» գինեգործական արդյունաբերության միավորման համալիրը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը, Բյուրականի աստղադիտարանի գլխավոր մասնաշենքն ու Երևանի քաղաքապետարանը։ «Այդ շենքերում կազմակերպվող էքսկուրսիաներին կարող են մասնակցել բոլորը՝ նախապես գրանցվելով, քանի որ տեղերը սահմանափակ են (գրանցվել կարելի է 52-39-03 համարով,– խմբ.)։ Ի դեպ, Օպերայի շենք այցելություններ կկազմակերպվեն նաև հետագայում»,- ասաց Հովսեփյանը՝ հավելելով, որ նշված վայրերում էքսկուրսիաների ընթացքում կպատմեն շենքի պատմությունը. «Օպերայում նաև կներկայացվեն հին աֆիշներ, հագուստներ և այլն»,- ասաց միջոցառումների համակարգողը։ Եվրոպական ժառանգության օրերին են միացել նաև իրենց ծրագրերով մասնավոր այն թանգարանները, որոնք Մշակույթի նախարարության ենթակայության տակ չեն։ Ընդհանուր առմամբ միջոցառմանը կմասնակցի 60 թանգարան՝ ավելի քան 200 ծրագրով, մուտքն ամենուրեք կլինի անվճար։ Առաջին անգամ Եվրոպական ժառանգության օրերը մեր երկրում անցկացվել են 2000 թ.-ին, հետո մի քանի տարի դադար է տրվել։ 2004-ին ՀՀ ԱԳՆ-ն կրկին վերսկսել է օրեր անցկացումը, հետագա տարիներին դրանով սկսել է զբաղվել ՀՀ մշակույթի նախարարությունը։ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Եվրոպայի խորհրդում ՀՀ նախագահության շրջանակում օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանում կկայանա Եվրոպական ժառանգության օրերի ազգային համակարգողների ամենամյա համաժողովը: Հենց դրանով էլ կմեկնարկեն Եվրոպական ժառանգության օրերի այս տարվա միջոցառումները: Ծրագրի շրջանակում Հայաստան կժամանեն ավելի քան 30 երկրների Եվրոպական ժառանգության օրերի ազգային համակարգողներ, մշակութային ժառանգության ոլորտի մասնագետներ ու այլ պաշտոնատար անձինք: «Այդ օրերին կմեկնարկի նաև Եվրոպական ժառանգության օրերի հաղորդակցման պլատֆորմը, որը միջավայր է ազգային համակարգողների համար։ Դա կայքէջ է, որտեղ կտեղադրվեն ամբողջ Եվրոպայի միջոցառումներն ու եվրոպացիները կկարողանան ծանոթանալ բոլոր միջոցառումներին»,- տեղեկացրեց Անի Հովսեփյանը։ Եվրոպական ժառանգության օրերի ազգային համակարգողների ամենամյա համաժողովին կքննարկվեն «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի իրականացման ընթացքում առկա խնդիրներ, կհստակեցվի 2013-2014 թթ մարտավարությունը, ազգային համակարգողների համար կկազմակերպվեն ուսումնական սեմինարներ՝ Հունաստանից և Մեծ Բրիտանիայից ժամանած մշակութային պահպանության ոլորտի առաջնակարգ մասնագետների մասնակցությամբ: Այս տարի ՀՀ բոլոր մարզերը միանում են ծրագրին, միջոցառումներ կկազմակերպվեն ամենուրեք։ Ծրագրում նաև ներառված են տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված մի շարք դասախոսություններ։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ovio-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել |