Արցախում պատրաստվում են ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձի տոնակատարություններին

Արցախում պատրաստվում են ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձի տոնակատարություններին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում էին պաշտպանության բանակի մարտական պատրաստականության ու մարտական հերթապահության վիճակին և ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների նախապատրաստմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանն իր խոսքում նշել է, որ զինված ուժերի մարտական պատրաստականության բարձր մակարդակի ապահովումը եղել և մնում է պետության ու պաշտպանության բանակի հիմնական խնդիրը, ինչի արդյունավետ իրականացման ուղղությամբ երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանը և ԼՂՀ կառավարությանը: Անդրադառնալով օրակարգի երկրորդ հարցին՝ նախագահը ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների կազմակերպման և համակարգման կառավարական հանձնաժողովին հանձնարարել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և ապահովել ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումների պատշաճ մակարդակով անցկացումը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---