Սերգեյ Լավրով. Ռուսաստանը մտադիր չէ որևէ մեկի հետ պատերազմել Սիրիայի պատճառով

Սերգեյ Լավրով. Ռուսաստանը մտադիր չէ որևէ մեկի հետ պատերազմել Սիրիայի պատճառով

PanARMENIAN.Net - Ռուսաստանը մտադիր չէ որևէ մեկի հետ պատերազմել Սիրիայի պատճառով, նույնիսկ եթե արտաքին ուժային միջամտություն լինի Սիրիայի հակամարտությանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Մոսկվայում գումարած արտահերթ մամլո ասուլիսում, որը նվիրված էր Սիրիային:

«Դուք կարող ենք եզրակացություններ անել, ելնելով մեր դիրքորոշումից վերջին տարիներին, երբ կոպտորեն ոտնահարվում էր միջազգային իրավունքը՝ և Հարավսլավիայում, և Իրաքում, և Լիբիայում: Դա վատ է: Մենք ոչ ոքի հետ մտադիր չեն պատերազմելու: Մենք նախկինի պես հուսով ենք, որ մեր արևմտյան գործընկերները իրենց քաղաքականությունը կվարեն ռազմավարական, ոչ թե ռեակտիվ նկատառումներով»,-ասել է նա՝ պատասխանելով արևմտյան լրագրողի այն հարցին, թե պատրաստ է արդյոք Մոսկվան ինքը ռազմական ուժ կիրառել Սիրիայում հնարավոր ռազմական միջամտության դեպքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---