Բակո Սահակյանը ռուսաստանցի հասարակական գործիչների հետ քննարկել է Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը![]() 26 օգոստոսի 2013 - 20:49 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին ընդունել է ռուսաստանցի մի խումբ հասարակական գործիչների եւ լրագրողների: Հանդիպմանն արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ռուս-ղարաբաղյան հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Կարեւորվել է հասարակական եւ տեղեկատվական ոլորտներում համագործակցությանը նոր որակ հաղորդելու անհրաժեշտությունը, ինչի համար առկա են նպաստավոր պայմաններ: Հանդիպմանը մասնակցում էին "Ռուս-հայկական համագործակցություն" կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, պաշտոնատար այլ անձինք:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |