Իրանի ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնում կին կնշանակվի

Իրանի ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնում կին կնշանակվի

PanARMENIAN.Net - Առաջին անգամ Իրանի ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնը կին կստանձնի: Նոր նշանակման մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Սեյեդ Աբբաս Արաքչին:

Արաքչին չի նշել թեկնածուի անունը՝ ասելով, որ նոր մամլո քարտուղարին կներկայացնեն հաջորդ շաբաթ, հայտնում է IRNA գործակալությունը: Կին կլինի նաև դեսպանների թվում: Սեյեդ Աբբաս Արաքչին ասել է, որ կանայք կարող են արդյունավետ ու հաջող դերակատարություն ունենալ արտաքին քաղաքականության ոլորտում:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---