Ծառուկյանն իր մտահոգությունն է հայտնել ուսման վարձերի հնարավոր բարձրացման կապակցությամբ27 օգոստոսի 2013 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Այսօր Գագիկ Ծառուկյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանի և ԲՈՒՀ-ի ղեկավար կազմի հետ: Հանդիպման հիմնական թեման նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներն են եղել: Որպես ԲՈՒՀ-ի կառավարման խորհրդի նախագահ` Գ. Ծառուկյանն իր մտահոգությունն է հայտնել ուսման վարձերի հնարավոր բարձրացման կապակցությամբ: Ընդունելով, որ պետության կողմից անբավարար ֆինանսավորման պայմաններում, ընդհանուր թանկացումների ֆոնի վրա ԲՈՒՀ-երը ստիպված են եկամտի նոր աղբյուրներ հայթայթել, Գ. Ծառուկյանն ընդգծել է, որ ուսման վարձերի փոփոխությունը պետք է հասցվի նվազագույնի: Նա անթույլատրելի է համարել ներկայիս սոցիալական պայմաններում վարձավճարների որևէ կտրուկ բարձրացում: «Ես պատրաստ եմ իմ անձնական միջոցների տրամադրմամբ շարունակել և ընդյալնել ԲՈՒՀ-ին ցուցաբերվող աջակցությունը: Ցանկացած շնորհալի ուսանողի կորուստ մեր երկրի ու մարզաշխարհի համար անթույլատրելի շռայլություն է»,- ասել է Գագիկ Ծառուկյանը: Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ իր աջակցությունը այսուհետ ևս կրելու է շարունակական և նպատակային բնույթ: Նա «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրինությանը հանձնարարել է մշակել ԲՈՒՀ-երում անվանական կրթաթոշակների, ուսանողներին և դասախոսներին հասցեական աջակցության և դրամաշնորհների ծրագրեր: Հատուկ ուշադրության են արժանանալու Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, Գյումրիի բարձրագույն ուսումնական հաստատությունները, ինչպես նաև այլ ԲՈՒՀ-երի լավագույն ուսանողները: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |