Տարեց կնոջը հրելու համար ոստիկանության լեյտենանտը կարգապահական տույժի կենթարկվի27 օգոստոսի 2013 - 16:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում 2013 թ. օգոստոսի 21-ին, ժամը 09.20-ին «Լիբեր» ՍՊ ընկերության ներկայացուցչի կողմից ահազանգ է ստացվել, որ մի խումբ քաղաքացիներ խոչընդոտում են Երևան քաղաքի Կոմիտաս 5 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներին: Ահազանգի կապակցությամբ նշված վայր են մեկնել ոստիկանության աշխատակիցներ: Որոշ ակտիվիստներ չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, շարժվել են Կոմիտասի պողոտայի երթևեկելի գոտի և խոչընդոտել ճանապարհային երթևեկությունը: Հասարակական կարգը պահպանելու և հիշյալ ակտիվիստների ոչ պատշաճ վարքագիծը կանխելու նպատակով նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները: Ակցիայի մասնակիցներից քաղաքացի Սեդա Սահակյանը, ով նույնպես խոչընդոտում էր ճանապարհային երթևեկությունը, մոտեցել է նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արսեն Ապերյանին և հետևից ձեռքով հրել: Ոստիկանը տարեց կնոջը հրել է մի կողմ: Դեպքի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն: Ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում վերոհիշյալ միջադեպը հաստատվել է «Ասեկոսե.ամ» ինտերնետային կայքում զետեղված «Ոստիկանը գետնին է տապալում 70-ն անց տարեց կնոջը» վերտառությամբ տեսանյութի ուսումնասիրությամբ: Քաղաքացի Սեդա Սահակյանը տված բացատրությամբ պնդել է վերը նշվածը և հավելել, որ ոստիկանության ծառայողի հրելու հետևանքով ինքը մարմնական վնասվածք չի ստացել: Նշել է, որ հիշյալ ծառայողի նկատմամբ որևէ բողոք, պահանջ չունի, քանի որ նա իր հետ նման կերպ վարվելու դիտավորություն չի ունեցել. այդ ամենը տեղի է ունեցել ստեղծված իրավիճակի հետևանքով` պահի ազդեցության տակ: Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արսեն Ապերյանը Ներքին անվտանգության վարչությունում տված բացատրությամբ ընդունել է նշված կնոջը հրելու և նրա հետ կոպիտ վարվելու հանգամանքները: Հավելել է, որ ինքը նման դիտավորություն չի ունեցել, ուղղակի, ստեղծված իրավիճակում, պահի ազդեցության տակ է դիմել այդ քայլին: Նշել է, որ իր հրելու հետևանքով կինը վայր չի ընկել, քանի որ հենց ինքն է բռնել նրա ձեռքը, որպեսզի չընկնի: Նաև՝ ինչպես այդ կնոջ, այնպես էլ մյուս քաղաքացիների հասցեին որևէ վիրավորական արտահայտություն չի հնչեցրել: Ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արսեն Ապերյանը, ում լիազորությունները ոստիկանության պետի օգոստոսի 22-ի հրամանով ժամանակավորապես դադարեցվել էին մինչև ծառայողական քննության ավարտը, 2013թ. օգոստոսի 21-ին, ժամը 14:00-ի սահմաններում, ծառայություն իրականացնելով Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում, դրսևորել է ոստիկանին ոչ վայել վարքագիծ, քաղաքացու հետ հարաբերություններում ցուցաբերել է կոպիտ ու անհարգալից վերաբերմունք և նրա ձեռքից քաշելով՝ հրել մի կողմ, ինչով խախտել է «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի պահանջը: Ոստիկանության ծառայողին ոչ վայել վարքագիծ դրսևորելու` քաղաքացու հետ հարաբերություններում կոպիտ ու անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար, ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արսեն Գևորգի Ապերյանը կարգապահական տույժի կենթարկվի, հայտնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |