Հյուսիս-հարավ ճանապարհի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, շուտով կսկսեն բետոնապատել![]() 27 օգոստոսի 2013 - 19:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը օգոստոսի 27-ին հանդիպել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրն իրականացնող ֆրանսիական «Սաֆեժ» և իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում ընկերությունների ներկայացուցիչները Գագիկ Բեգլարյանին են ներկայացրել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի շինարարական աշխատանքների ընթացքը: Կապալառուի հավաստմամբ՝ նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտված են, ամեն ինչ պատրաստ է բետոնապատումը սկսելու համար: Տրանշ 1-ի Հատված 2-ում (Երևան-Արարատ կմ 9+312 – կմ 28+912) բետոնը փռելու աշխատանքները նախատեսվում է սկսել օգոստոսի 30-ին, իսկ Հատված 3-ում (Երևան-Աշտարակ կմ 18+370– կմ 29+600)՝ սեպտեմբերի 2-ին: Գագիկ Բեգլարյանը ևս մեկ անգամ պահանջել է ընկերությունների ներկայացուցիչներին, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի աշխատանքներն իրականացվեն համապատասխան որակով և ավարտվեն սահմանված ժամկետներում: Այս մասին տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից: «Մենք պահանջում ենք անթերի աշխատանք: Տրանսպորտի և կապի նախարարությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել, որպեսզի Հայաստանի համար խոշոր ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիրը կյանքի կոչվի»,-նշել է նախարարը: Հանդիպման ընթացքում ընկերությունների ներկայացուցիչները նախարարին հավաստիացրել են, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք»-ի շինարարական աշխատանքները կավարտվեն նախանշված ժամկետներում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |