Վ.Գասպարյանը՝ շրջանավարտներին. Ոստիկանի գործունեությունը վերքաղաքական ու վերկուսակցական է![]() 27 օգոստոսի 2013 - 19:25 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 27-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հանդիպել է ոստիկանության կրթահամալիրի քոլեջի առաջին շրջանավարտներին:Շնորհավորելով նորընծա սպաներին ծառայություն անցնելու կապակցությամբ, Վլադիմիր Գասպարյանը կարևորել է ոստիկանության բարեփոխումներն իրականացնելու գործում այդ սերունդի դերն ու նշանակությունը: ՀՀ ոստիկանության պետն՝ անդրադառնալով ոստիկանի կոչմանը և ոստիկանական աշխատանքի սկզբունքներին, ընդգծել է օրենքին ծառայելով ժողովրդին ծառայելու գերակա պահանջը և սպաներին կրկին հիշեցրել, որ ոստիկանի գործունեությունը վերքաղաքական ու վերկուսակցական է, իսկ ոստիկանությունը բոլորի ոստիկանությունն է: ՀՀ ոստիկանապետը՝ արդար և արդյունավետ ծառայություն մաղթելով ոստիկանության նոր հերթափոխին, հավաստիացրել է, որ նրանք մշտապես ղեկավարության ուշադրության կենտրոնում են լինելու և ունենալու են ամենօրյա օգնություն ու աջակցություն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |