Երբ ժամանակը գա, Վրաստանը կանի ամեն ինչ, որպեսզի Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվի

PanARMENIAN.Net - Վրաստանը ցավակցում է 1915 թվականի ողբերգությունը վերապրած հայ ժողովրդին, որը բազմաթիվ զոհեր ունեցավ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռեվազ Գաչեչիլաձեն: Նրա խոսքերով, այդ իրադարձությունները ցեղասպանություն ճանաչելը Վրաստանի կառավարության իրավասությունն է: «Մենք իհարկե, ցավակցում ենք եղբայրական հայ ժողովրդին, սակայն նման տիպի որոշում կայացնելիս, մենք պետք է հաշվի առնենք միջազգային իրավիճակը: Երբ ժամանակը գա, Վրաստանը կանի ամեն ինչ, որպեսզի Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվի, այդ թվում նաեւ վրացական պետության կողմից»,-նշել է Գաչեչիլաձեն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---