Հայերի կողմից զինադադարի խախտման մասին հաղորդագրությունները Բաքվի ԶԼՄ-ների հերթական ապատեղեկատվությունն է

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմի հաղորդագրություններն այն մասին, թե ԼՂՀ Պաշտպանության բանակը հարձակողական գործողություններ է կատարել Աղդամի եւ Տերտերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը: «Սա Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն ու սադրանքն է»,-ասել է նա` ընդգծելով, որ հակամարտող կողմերի շփման գծի տվյալ հատվածում հրադադարը երբեք չի խախտվում: «Հայ մարտիկներից ոչ մեկը չի տուժել, սպանված ադրբեջանցիների մասին տեղեկությունները նույնպես ճիշտ չեն»,-ասել է Հասրաթյանը: Հիշեցնենք, որ ըստ Day.az-ի, «մարտի 18 եւ 19-ին հայկական զինված ուժերը կտրուկ ակտիվացել են դիմակայության գծի Աղդամի (Չիրաղլի գյուղի եւ Աղդամ-Եվլախ մայրուղու մոտ) եւ Տերտերի հատվածներում: Սպանվել են երկու ադրբեջանցի զինծառայողներ` Հուսեյն Բյանդալիեւը եւ Էլչին Բայրամովը»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---