Վեհափառ Հայրապետը հանդիպել է «Կենգուրու» մրցույթի հաղթողներին![]() 28 օգոստոսի 2013 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթում Հայաստանի հաղթողներին և ՀՀ մարզերում ու Արցախում լավագույն արդյունքները արձանագրած դպրոցականներին: Մրցույթի կազմակերպիչ «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Մեսրոպ քահանա Արամյանն Ամենայն Հայոց կաթողիկոսին ներկայացրեց 2013 թ. «Կենգուրու» մրցույթի գրանցված գոհացուցիչ արդյունքները, ապա մրցույթի մասնակիցների և կազմակերպիչների անունից երախտագիտություն հայտնեց Վեհափառ Հայրապետին` ամեն տարի ավանդաբար երիտասարդներին ընդունելու և իր հայրական պատգամը փոխանցելու համար: Նորին Սրբությունը մրցույթի հաղթողներին հորդորեց առավել նախանձախնդրությամբ ու ջանասիրությամբ շարունակելու գիտելիքներ ամբարելը` հայրենիքին ամուր հենարան լինելու համար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |