Կրթության նախարարը գտնում է, որ ոչ բոլորն են դժգոհ բուհերում վարձավճարների բարձրացումից![]() PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր փակ խորհրդակցություն էր գումարել կրթության ու գիտության նախարարությունում, որտեղ քննարկվել են ոչ միայն կրթության, այլ նաև ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Այդ մասին հայտնել է նախարար Արմեն Աշոտյանը: Խորհրդակցությանը, ըստ Աշոտյանի, քննարկվել է նաև բուհերում վարձավճարների բարձրացման հարցը: «Մեր դիրքորոշումը չի փոխվել. լավ առաջադիմությամբ ոչ մի ուսանող չպետք է զրկվի արժանի կրթություն ստանալու հնարավորությունից: Մենք մի շարք ծրագրեր ենք մշակել, որոնցով կխրախուսվեն գերազանց առաջադիմությամբ ուսանողները, իսկ մյուսները լավ սովորելու լրացուցիչ մոտիվացիա կստանան»,-ասել է Աշոտյանը և հավելել, որ հենց դա է գլխավոր նպատակը՝ որպեսզի ուսանողները ձգտեն գերազանց սովորել: Այն հարցին, թե արդյոք նախագահն իրազեկվել է, որ վարձավճարների բարձրացումը դժգոհություն է առաջացրել ուսանողներից շատերի մոտ, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Ուսանողները տարբեր են: Կան դժգոհների խմբեր, և ոչ ոք ինձանից լավ չի ճանաչում նրանց, բայց չի կարելի ասել, թե նրանք արտահայտում են ողջ ուսանողության տեսակետը»: Ավելի վաղ Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ վարձավճարների բարձրացումը բուհերում անխուսափելի է, դա թույլ կտա բարձրացնել կրթության որակը Հայաստանում, բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները ոչ միայն զեղչեր կստանան, այլ նաև պահանջված ու մրցունակ կլինեն: Նա ասել է նաև, որ ոչ մի ուսանող չի հեռացվի բուհից վարձավճարը չմուծելու պատճառով, նման ուսանողների համար կգործի զեղչերի համակարգ: Բացի այդ, Արմեն Աշոտյանը նշեց, որ կրթության ոլորտի վերջին բարեփոխումները լրամշակման կարիք ունեն: «Վերջին սոցիալական հարցումները ցույց են տվել, որ մարդիկ ամենից շատ դժգոհ են դպրոցում 12-ամյա կրթության ներմուծումից, բայց դա չի նշանակում, թե ծրագիրը վատն է և այն պետք է փոխել»,-ասել է կրթության նախարարը և ընդգծել. «Մենք անցանք 12-ամյա դպրոցական կրթությանը 2006 թվականին, այսօր մենք չենք կարող ասել, թե դա վատ հակամարգ է, քանի որ դեռ չունենք 12-ամյակն ավարտած շրջանավարտներ»: Ըստ Արմեն Աշոտյանի, հետաքրքիր ուսումնական տարի է սպասվում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |