Միջանձնային մակարդակի վրա վրացիներն ու ռուսները ոչ մի խնդիր չունեն20 մարտի 2006 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը վարում է փոխլրացման քաղաքականություն, որը նախատեսում է նորմալ հարաբերություններ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ հեռավոր արտերկրի բոլոր երկրների հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռեվազ Գաչեչիլաձեն: Նրա խոսքերով, միջանձնային մակարդակի վրա վրացիներն ու ռուսները ոչ մի խնդիր չունեն: «Սակայն քաղաքականությունը երբեմն հակասում է առանձին անձանց շահերին եւ դրանից տուժում են ժողովրդները: Վրաստանը դժգոհ է Ռուսաստանի խաղաղապահ գործունեությունից վրաց-օսական եւ վրաց-աբխազական հակամարտությունների գոտում: Խաղաղապահները պետք է խաղաղություն հաստատեն տարածաշրջանում, փոխարենը նրանք անցել են անջատողականների կողմը եւ ռուսական քաղաքացիություն շնորհել Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի քաղաքացիներին»,-ասել է նա: Դեսպանը նաեւ նշել է, որ դեռեւս 1994 թվականին Վրաստանը ներկայացրեց Հարավային Օսեթիայում հակամարտության կարգավորման ծրագիր, որը ԵԱՀԿ հավանությունն էր ստացել: «Ծրագրով իրավական կարգավիճակ է նախատեսվում Հարավային Օսեթիայի համար, սակայն Վրաստանի կազմում: Վրաստանի համար չափազանց կարեւոր է, որ այդ ծրագիրն իրագործվի, քանի որ այն հաշվի է առնում առաջին հերթին օս բնակչության շահերը: Սակայն ռուս դիվանագետներն ասում են, որ նրանք ծանոթ չեն այդ ծրագրին: Ես պետք է ընդգծեմ, որ փաստաթուղթն ուղղվել էր նաեւ ՀՀ ԱԳՆ»,-ասել է Գաչեչիլաձեն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |