Ալի Համենեի. Ռազմական միջամտությունը Սիրիայում աղետալի հետևանքներ կունենա![]() 28 օգոստոսի 2013 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Ռազմական միջամտությունը Սիրիայում աղետալի հետևանքներ կունենա ողջ տարածաշրջանի համար, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համանեին Իրանի նախարարների կաբինետի հետ հանդիպմանը, հայտնում է ISNA գործակալությունը: «Այս տարածաշրջանը վառոդով տակառի է նման, անհնար է կանխատեսել այդպիսի գործողությունների հետևանքները»,-ասել է Համենեին: Իր հերթին Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին նշել է, որ Արևմուտքը չի հաղթի Սիրիայի դեմ պատերազմի դեպքում: «ԱՄՆ-ն ու Արևմուտքի մյուս երկրները կարող են պատերազմ սկսել Սիրիայի հետ, բայց նրանք չեն ավարտի այն: Պատերազմի հրդեհը չի սահմանափակվի Սիրիայով, այն կտարածվի ողջ տարածշրջանի վրա, և կկլանի փոքր, թույլ պետությունները: Իսկ ամենամեծ վտանգը սպառնում է Իսրայելին, որի դեմ կուղղվի բոլոր մահմեդականների ցասումը»,-ասել է Իրանի խորհրդարանի խոսնակը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |