Բարձրացվել են ԵՊՀ դասախոսների տարբերակված հավելավճարները![]() 28 օգոստոսի 2013 - 18:44 AMT PanARMENIAN.Net - ԵՊՀ ռեկտորի 2013թ. հուլիսի 18-ի հրամանի համաձայն՝ սեպտեմբերի 1-ից ԵՊՀ պրոֆեսորադասախոսական հիմնական անձնակազմի աշխատակիցների համար սահմանվել են հավելավճարների նոր բարձրացված դրույքաչափեր՝ 1-ին կարգի համար՝ 50.000 դրամ, 2-րդ կարգի համար՝ 30.000 դրամ, 3-րդ կարգի համար՝ 10.000 դրամ: Դասախոսների տարբերակված հավելավճարների համակարգը ԵՊՀ-ում ներդրվել է 2009 թ-ին, և համաձայն գործող կարգի՝ այն գումարվում է դասախոսի բազային աշխատավարձին, որը կախված է նրա զբաղեցրած պաշտոնից, գիտական կոչումից և աստիճանից: ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ տարբերակված հավելավճարների համակարգի նպատակն է խթանել դասախոսների որակավորման անընդհատ աճը, գիտահետազոտական աշխատանքների ակտիվությունը, ուսումնամեթոդական, գիտահետազոտական և ուսանողների հետ տարվող արտալսարանային աշխատանքները, ինչպես նաև մասնակցությունը համալսարանի և նրա ստորաբաժանումների գործունեության արդյունավետության բարձրացմանը: Դասախոսի հավելավճարը գոյանում է նախորդ ուսումնական տարվա (դասախոսությունների, ուսումնական ձեռնարկի կամ դասագրքի հրատարակում, գիտահետազոտական աշխատանք, որակավորման բարձրացման ծրագրերում ներգրավվածություն և դասավանդում, արտալսարանային աշխատանքներ և այլն) արդյունքով կուտակված միավորներին համապատասխան: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |