Բաքվում պահանջում են Ադրբեջանում Իրանի դեսպանին «պերսոնա նոն գրատա» հայտարարել20 մարտի 2006 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Օրերս «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության անդամները Բաքվում Իրանի դեսպանատան առջեւ բողոքի գործողություն են անցկացրել: Դատապարտելով Աշխարհի ադրբեջանցիների երկրորդ համագումարի հասցեին Իրանի դեսպան Աֆշար Սուլեյմանիի` դիվանագիտական շրջանակներից դուրս հայտարարությունները` գործողության մասնակիցները պահանջել են նրան «պերսոնա նոն գրատա» հայտարարել: Չնայած ոստիկանության` դեսպանատան տարածքը լքելու պահանջներին` ցուցարարները, այնուամենայնիվ, կարդացել են իրենց բանաձեւը, որում պահանջում են վերականգնել Իրանում բնակվող ադրբեջանցիների` մայրենի լեզվով ուսանելու, դպրոցներ, համալսարաններ բացելու, ազգային մշակույթը զարգացնելու իրավունքը: Սակայն բանաձեւը չի հաջողվել հանձնել դեսպանատան աշխատակիցներին, քանի որ վերջիններս հրաժարվել են այն վերցնել, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |