«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից». Փակ շուկայի մոտ հերթապահությանը մի շարք քաղաքացիներ են միացել![]() 29 օգոստոսի 2013 - 10:36 AMT PanARMENIAN.Net - «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է անում կասեցնել ապօրինի շինարարական գործողությունները Փակ շուկայում: Խումբը նաև հուշարձանը հետագայում փչացնելուց դադարեցնելու նպատակով նախաձեռնել էր հերթապահություններ: «Հասարակական շարժման նախաձեռնող խմբի՝ Փակ շուկայում իրականացվող ապօրինի շինարարական գործողությունները դադարեցնելու կոչին արձագանքել են հետևյալ քաղաքացիները. Հակոբյան Կարինե – արվեստաբան, հրապարակախոս Մինասյան Սեյրան – քիմիկոս Եղիազարյան Օշին – ճարտարապետ Հայկազյան Վարդան – գյուղատնտեսության և էկոլոգիայի գծով փորձագետ Մինասյան Հայկ – ֆիզիկոս Վարդումյան Հովիկ – գրող, ազատամարտիկ Յազիճյան Գևորգ – լրագրող, հրապարակախոս Դոխոլյան Արթուր – լրագրող Կարախանյան Լևոն – դոցենտ Բաղդասարյան Էդգար – ռեժիսոր»,- ասված է հայտարարության մեջ: Ավելի վաղ տարածված հայտարարության մեջ նշվում էր. «Հին Երևանի սրտում գտնվող Ծածկած շուկայի սեփականատեր օլիգարխը մեր աչքի առաջ բարբարոսաբար քանդում ու աղճատում է հանրապետական նշանակության հուշարձանը, իր տեսակի մեջ բացառիկ այս ճարտարապետական ստեղծագործությունը: Շուրջ երկու տարի տևող այս բարբարոսության ընթացքում մասնագիտական և քաղաքացիական հանրությունը բազմիցս գրավոր կերպով ահազանգել է ՀՀ պետական բոլոր պատկան մարմիններին, այդ թվում ՀՀ դատախազությանը, սեփականատիրոջ հանցավոր ապօրինությունների վերաբերյալ` ներկայացնելով հնարավոր բոլոր փաստարկումները: Սակայն ՀՀ իրավապահ մարմինները բավարարվել են միայն տուգանքներով և սին հավաստիացումներով, թե իբր ապօրինի շինարարությունը դադարեցված է ու գտնվում է խիստ հսկողության տակ: Մինչդեռ իրեն օրենքից վեր դասող սեփականատեր օլիգարխը ոչ միայն չի ապահովել հուշարձանի պահպանությունն ու անվթարությունը, այլև անգամ օրենքով սահմանված տուգանքների վճարումից հետո դիտավորյալ կերպով հետևողականորեն շարունակել է դրա քանդման ու վերակառուցման ապօրինի գործունեությունը` անթույլատրելի փոփոխությունների ենթարկելով նրա կերպարը, ներքին ու արտաքին կառուցվածքը, նսեմացնելով հուշարձանի պատմաճարտարապետական արժեքը»: Հղումներ թեմայով. Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |